Իրանի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Քյամալ Խարազին Հռոմում Իտալիայի ԱԳ նախարար Էնզո Մոավերո Միլանեզիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի պահպանման համար Եվրոպան պիտի գործնական երաշխիք ներկայացնի:
Խարազին, անդրադառնալով ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ԵՄ-ում Իրանի առևտրական առաջին գործընկեր Իտալիայի ջանքերին, ասել է. «Իրանը հույսով է, որ Իտալիայի ու եվրոպական այլ երկրների ջանքերը կհանգեցնեն առարկայական մեխանիզմների, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել ՀԳՀԾ-ի գոյությունը: Այլապես ՀԳՀԾ-ում Իրանի մնալն անիմաստ կդառնա»:
Հանդիպման ժամանակ Իտալիայի ԱԳ նախարարն ընդգծել է. «Եվրոպան ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32621