Մամուլ. ԱԱԾ-ն կշարունակի բացահայտումները. հերթը Տարոն Մարգարյանի՞նն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։ Բայց, որոշ տեղեկություններով, իշխանությունը ներքին հարցում է արել ու պարզել, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ վարկանիշ վայելող անձը հենց Տարոն Մարգարյանն է, ուստի արտահերթ ընտրություններին ընդառաջ պետք է ՀՀԿ-ին զրկել իր վերջին հույսից՝ «գահընկեց» անել նաեւ Տարոնին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին համոզում են հրաժարվել հաջորդ ընտրություններին քաղաքական հավակնություններ դրսեւորելուց, հակառակ դեպքում ԱԱԾ-ն «կայցելի» նաեւ նրա «ամառանոցը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչեւ վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։ Երբ ԱԱԾ խուզարկության լուրը հասնելուն պես Էջմիածին են շտապել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը եւ գեներալի հետ առանձնազրույց ունեցել, Մանվելը նրանց վստահեցրել է, որ տնից ու առանձնատնից զենքից բացի այլ բան ԱԱԾ-ն չի հայտնաբերել։ Սակայն հետո ՀՀԿ-ականներն իմացել են, որ նա իրենց զրույցից առաջ որդու միջոցով հանգստյան տան աշխատակցին պարտադրել է հայտնաբերված «գողոնն» իր վրա վերցնել։ Եթե ՀՀԿ-ն իսկապես անակնկալի է եկել, ապա, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին․ բանն այն է, որ ԱԱԾ-ն տեղեկություն է տրամադրել նաեւ իշխանության յուրայինների վարք ու բարքի, եկամուտների մասին։ Երբ պարզվել է, թե ինչ են հայտնաբերել ամառանոցից, նա նախ թիմակիցների նեղ շրջանակում հայտարարել է, թե ամաչում է Մանվելի համար։ «Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել, թե՞ տուշոնկի ու խտացրած կաթի հույսին էր»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ պահեստում հայտնաբերված այդ ապրանքների ընդհանուր գումարը 7 միլիոն դրամ է կազմել»։


«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն: ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտրելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին ԱԱԾ-ի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումների մասին, թե ինչպես են նրա ամառանոցում հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված ծանրոցները, զինվորների համար նախատեսված պահածոները: Ըստ շրջանառվող լուրերի` ԵԿՄ-ն Արցախ առաջնագիծ է հասել ապրիլի 3-ի երեկոյան, երբ արդեն ավարտվել էր պատերազմը: Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ից 600-700 հոգու է իր հետ տարել Արցախ՝ առաջնագիծ: Սակայն նա փաստաթղթերում ցույց է տվել, թե իր հետ առաջնագիծ եկածների թիվն ավելի քան 2 հազար հոգի է: ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ ղեկավարությունն էլ, ըստ գեներալի ներկայացրած ցուցակի, 2 հազար հոգու համար տվել է անհրաժեշտ իրեր տեւական ժամանակահատվածի համար: Բնականաբար, դրանք չեն սպառվել, եւ ավելացված պահածոները գեներալն իր հետ ետ է բերել: Ասում են՝ այս ապրանքները յուրացնելու հարցում գեներալին մեծապես օգնել է իր կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը: Պատահական չէ, որ երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները հերթական փաստն են բացահայտել, այս անգամ՝ գեներալի տիկնոջ մասնակցությամբ: Չի բացառվում՝ Ամիրյանը եւս առաջիկայում ձերբակալվի: ՈՒ կստացվի, որ այս կոռուպցիոն հանցագործությանը մասնակից է եղել ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, այլեւ նրա կինը:


Իսկ, ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ով է Մանվել Գրիգորյանը, մեկ փոքր փաստ. ԱԺ նախագահի որոշմամբ` նրա համար արտոնություն է սահմանվել ունենալու բջջային ծառայողական հեռախոսահամար` չնայած այն հանգամանքին, որ գեներալը ոչ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, ոչ էլ միջխոհրդարանական պատվիրակության ղեկավար: ԱԺ-ում նրա հեռախոսային խոսակցությունների համար սահամանվել է ամսական լիմիտ՝ 20 հազար դրամ ՀՀ ներսում, 40 հազար դրամ էլ ռոումինգի ծառայություններից օգտվելու համար: Ասել է թե` նա չի զլացել բյուջեից ամսական լրացուցիչ 60 հազար դրամ ստանալ հեռախոսային խոսակցությունների համար այն դեպքում, երբ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարագրել էր 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: ԱԱԾ-ն էլ նրա տանից հայտնաբերել էր 71.7 մլն դրամ, 80 հազար դոլար, 67.3 հազար եվրո»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է: «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցում: Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել: Սա՝ գոնե առերևույթ: Իսկ թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Մոսկվա, միայն ենթադրել կարելի է: Առայժմ հայտնի չեն նաև նրա մոսկովյան հանդիպումների մասին, թեպետ դրանք կռահելը ևս առանձնապես դժվար չէ: Հավանական է, որ նա Մոսկվա է մեկնել ՀՀԿ-ականներին Մանվել Գրիգորյանի հետ կապված ցուցումներ տալուց հետո »:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՀՀԿ-ականները գիտեն դրա մասին: Խմբակցությունը դադարեց գոյություն ունենալուց, երբ հունիսի 7-ին քվեարկության էր դրվելու կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ արձանագրում է, որ անիմաստ է պայքարի մեջ մտնել հեղափոխական իշխանության հետ և հանրային բացասական վարկանիշի պայմաններում գնալ ընտրությունների: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեկնարկի մասին հայտարարելուց հետո ՀՀԿ խմբակցությունը և կուսակցությունը կդադարեցնեն իրենց դե ֆակտո գոյությունը, որովհետև կպարզվի, որ ոչ ոք չի ուզում պարտվել, և գիտեն ֆուտբոլի իրական պատկերը: Իհարկե, ՀՀԿ որոշ նվիրյալներ, ինչպես, օրինակ, Գալուստ Սահակյանը կամ Գագիկ Մինասյանը, կփորձեն պահել գոնե անվանումը: Բայց դա շատ նման կլինի ներկայիս ՀԿԿ-ի գոյությանը, երբ երկրում կոմունիստական անունով կուսակցություն կա, բայց ոչ ոք չի կարող այդ կուսակցության գոյությունը հավաստող ինչ-որ ապացույց ներկայացնել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում, նախ՝ վարչապետի կոշտ արձագանքը պարտադիր կուտակայինի հետ կապված իր ելույթին, ապա՝ կադրային խնդիրները: Բանն այն է, որ Մինասյանը չի կարողանում իր ղեկավարած նախարարություն կադրեր բերել, փոխնախարարի իր թեկնածուներին Փաշինյանը մերժեց, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում գործող 2 կարեւոր կառույցներում՝ պետգույքում եւ զբոսաշրջությունում եւս Փաշինյանը նշանակում արեց՝ առաջինում նշանակելով Լենա Նազարյանի ամուսնուն, երկրորդում՝ շարժմանը մասնակցած ակտիվիստ Հռիփսիմե Գրիգորյանին: Իսկ նախարարն ընդամենը կարողացել է իր հետ բերել օգնականներին, վարորդին եւ խոսնակին: Վերջին օրերին նախարարության շոկն այն է, որ Արծվիկ Մինասյանն աշխատանքից հանել է ընդունարանի աշխատակից Զառա Նահապետովային, ով այս նախարարության խորհրդանիշն է․ ասում են՝ «էկոնոմիկայի Զառան 10 նախարար էր փոխել, Արծվիկ Մինասյանի հետ էլ էր աշխատել, եւ անհասկանալի է, թե ինչու է նրան հանել՝ առանց որեւէ նորմալ բացատրության»: Հատկանշական է, որ չի վերանշանակվել նաեւ ադամանդագործության եւ ոսկերչության գծով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, որը ոլորտի լավագույն մասնագետներից եւ հնաբնակներից է համարվում: Դրանից առաջ հեռացրել էր Ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանին։ Մեր աղբյուրները նշում են, որ Ալբերտ Բաբայանին փոխնախարար նշանակելու հարցում էլ դեր է խաղացել նախագահականը, իսկ Մանե Ադամյանի նշանակումը շատերին է զարմացրել․ նա դրսում կրթություն է ստացել Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամի գումարներով, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ «Զարգացման հիմնադրամում», Փաշինյանի կառավարության ժամանակ էլ փոխնախարար դարձավ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երեկ քննարկվեց նաեւ ԱԺ-ում, այն էլ` կիսադատարկ դահլիճում. ներկա էր 15 պատգամավոր: Մինչ այդ տնտեսագետները շարունակում են քննադատել այս նախաձեռնությունը: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իր հաշվարկներով` կառավարությունը որոշել է ՀՀ բյուջեի մոտ 5-6 տոկոսը՝ տարեկան առնվազն 60 մլրդ դրամ, 45 տարով դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար վճարվող գումարների մասին է, որը գնում է ոչ թե բյուջե, այլ կենսաթոշակային հիմնադրամներին: Ըստ Բագրատյանի` եթե բյուջեից այդ նպատակով 25 մլրդ դրամ փող էինք տալիս, ապա առաջիկայում տալու ենք 60 մլրդ դրամ. «Դա 120 մլն դոլար է: Իսկ 120 մլն դոլարը ճիշտ այնքան է, ինչքան մենք 2 մլրդ դոլար պարտք վերցնեինք ու սպասարկեինք: Ստացվում է, որ կառավարությունը օրեր առաջ 2 մլրդ դոլար պարտք, իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց»,- ասաց Բագրատյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տեւական ժամանակ գաղտնի էր պահում: Եվ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլն-ի փոխարեն ձեռք է բերվել 5,5 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տվյալ ավտոմեքենան ձեռք է բերել հենց Մանվել Գրիգորյանը, ում երեկ ԱԺ-ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Ստացվում է, որ նախկին իշխանությունները նման թանկարժեք եւ քիչ թե շատ շահագործման ենթակա ավտոմեքենաների վաճառքը այսպես իրար մեջ են կազմակերպել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որոշ լրատվամիջոցների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ, բուռն քննարկումների տեղիք է տվել։ Վարչապետի մամուլի խոսնակին հարցրինք, թե հատկապես որ հեռուստաընկերություններին է վերաբերում այն, և ինչ «հակապետական» գործունեություն են իրականացրել դրանք, բայց կոնկրետ պատասխան չստացանք։ «Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է, թե իրեն ինչ ենք ասել։ Եթե պարզվի, որ չի հասկացել, այդ ժամանակ կհրապարակայնացնենք խնդիրը»,- ասաց Արման Եղոյանը։ Վերաբերում էր Նախիջեւանի սահմանն առաջ տալո՞ւն, «Սասնա ծռերի» ազատմա՞նը, կադրային քաղաքականությա՞նը։ «Ոչ։ Գրառման մեջ խոսվել է այն մասին որ մարդը-հեռուստաընկերությունը դիտավորյալ քայլ է անում, ինչն անընդունելի է, ու ինքն էլ գիտի, որ անընդունելի է։ Ուզում եմ կրկնել, որ այդ քայլն իշխանությունների դեմ չէ, այլ՝ պետության»։ Իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ինչի մասին է խոսքը, այն առնչվում է «Երկիր մեդիայի» շաբաթ օրվա վերլուծականի՞ն։ «Ոչ, չի առնչվում»։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32592

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel