Ո՞ւր էիք, երբ այդ կենդանին պատանդ էր վերցրել Էջմիածին քաղաքը. Զոհրաբյանի հարցը դատախազին

Ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգորյանը կատարել է այդ թվարկած բոլոր հանցագործությունները: Ազգային Ժողովում այս հարցը հնչեցրեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ուղղելով այն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով մինչ այդ բավականին երկար թվարկում էր այն բոլոր հանցագործությունները, որի կատարման համար կասկածվում է գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նաիրա Զոհրաբյանը նաև ասաց, որ այդ ամենը Մանվել Գրիգորյանը մեկ օրում չէր կարող աներ և հետաքրքրվեց՝ ուր էիք դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորների հացը. «Ո՞ւր էիք դուք, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենային կանգնել Գրիգորյանի շարասյան դիմաց: Ո՞ւր էիք դուք այդքան ժամանակ»,-հետաքրքրվեց նա:


Սակայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց միայն մեկ հարցի.  «Իմացա 2018 թվականի հունիսի 5-ից, երբ այս դեպքով սկսվեց իրականացվել վարույթ»,- ասաց նա: Զոհրաբյանը շարունակեց՝ զարմանք արտահայտելով, որ տարիներ շարունակ մամուլը, էջմիածնեցիները ահազանգում էին, որ «այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը», որ որևէ մեկը առանց Մանվել Գրիգորյանի և նրա թուլաների թույլտվության իրավունք չունի շնչելու և ապրելու.

«Դուք հասկանում եք, որ սա ողբերգություն է, որ մենք ականատես ենք լինում , թե ինչպես կարող է մարդը, որին տրվել է Արցախի ամենաբարձրագույն հերոսի պարգևը լինի սովորական, պրիմիտիվ, էժանագին ջեպկիր»,- վրդովված հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Դատախազը փորձեց արձագանքել ոչ զգացմունքային՝ հիշեցնելով դատախազության գործառույթները: Նրա խոսքով, քննության առարկա կդառնա նաև այն հանգամանքը, թե արդյոք որևէ պաշտոնատար անձ տեղյակ եղել է կատարվածից, թե ոչ: Ինչ վերաբերում է պատգամավորի կողմից հնչեցրածին, ապա Արթուր Դավթյանը նշեց.

«Իսկ դուք, որպես պատգամավոր, երբևէ այդ փաստերով դիմե՞լ եք դատախազին կամ որևէ այլ մարմին, որպեսզի այդ փաստերով իրականացվի վարույթ»: Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ կներկայացնի դա:


Հիշեցնենք, այս րոպեներին Ազգային Ժողովում քննարկվում է ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32537

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online