ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
ԵԱՀԿ գրասենյակից հայտնում են, որ դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցը նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32475