ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ՍՈւ-31CM կործանիչի օդաչուի խցիկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Արցախից վերադառնալուց հետ՝ Երեւանում։


«ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»,-գրել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։


Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ ողջունում ու կարեւորում է իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32461