Դեռ վաղ է խոսել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպումն առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել, դա առաջին ծանոթությունն էր: Դրա համար էլ դեռ վաղ է խոսել որևէ շարունակության մասին», - ասել է Դ.Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, արդյոք, ակնկալել եռակողմ կամ երկկողմ ձևաչափով հանդիպում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32423