Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական պատրաստության պլանի համաձայն, հրետանային ստորաբաժանումները՝ DANA ինքնագնաց հրետանային համակարգերի կիրառմամբ գործնական հրաձգություններ են իրականացրել, հայտնում է Ադրբեջանի Պնախարարությանը:
Հրաձգություններն անցկացվել են առավելագույնս մարտականին մոտեցված պայմաններում:
Ավտոմատացված կառավարման համակարգով հագեցված 152 մմ հրետանային միջոցների կիրառմամբ ոչնչացվել են՝ պայմանական հակառակորդի կենդանի ուժը, կրակային միջոցները, երկարաժամկետ կրակակետերը, կառավարման կետերը, հրետանանետային ու ականային մարտկոցները:
Հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքներին ներգրավված անձնակազմի մարտական պատրաստվածությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32417