Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է 3–րդ ատոմակայան կառուցելու նախագծի մասին։
Թուրքական CNNturk–ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի փեսա Բերաթ Ալբայրաքը նշել է, թե Թուրքիայում 3–րդ ատոմակայանը կառուցվելու է Թրակիայում։ Նա տեղի ընտրությունը պայմանավորել է այդ հատվածում էներգիայի մեծ ծախսով եւ քիչ արտադրմամբ։
Նշենք, որ Թուրքիայում առաջին ատոմակայանը կառուցվում է Մերսինի (Կիլիկիա) Աքքույուի շրջանում՝ ՌԴ–ի հետ համատեղ։ 2–րդը՝ Սիլոփոիում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32399