Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ C-500 զենիթահրթիռային համալիրներ արտադրել։
«Ես Պուտինին առաջարկել եմ համատեղ C-500-ներ արտադրել»,-ասել է Էրդողանը։
Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել զրույցը և ինչ պատասխան է տվել Պուտինը։
Էրդողանը նաև խոսել է C-400-ների առաջիկա մատակարարման մասին, որի շուրջ պայմանագիրը Անկարայի և Մոսկվայի միջև 2017-ին է կնքվել։
«Ռուսաստանը C-400-ների համար մեզ շատ ընդունելի պայմաններով վարկ է հատկացրել։ Երկրորդ և երրորդ փուլում մենք համատեղ արտադրություն կսկսենք։ Հնարավոր է նաև C-500-ի համատեղ արտադրություն»,-ասել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32325