Անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է կիրառել ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
«Անհրաժեշտության դեպքում մենք դրանք կկիրառենք: Դրանք պաշտպանական համակարգեր են: Ի՞նչ պետք է անենք դրանց հետ, եթե չենք կիրառելու», - ասել է էրդողանը:
Նա նաև նշել է, որ մի քանի տարի շարունակ Անկարան նման զենք խնդրել է Վաշինգտոնից, սակայն անընդհատ մերժում է ստացել: էրդողանի խոսքերով՝ Թուրքիան հոգնել է դրանից և դիմել է Ռուսաստանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32301