Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում զիջել է առաջնորդի դերը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության մեջ Ադրբեջանի ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:


Ադրբեջանի կատարած ներդրումները 32,7 մլն դոլարով զիջել են բրիտանական ներդրողների կատարած ներդրումներին:


Այսպիսով, վերջին մի քանի տարիներին առաջին անգամ Ադրբեջանը կորցրել է Վրաստանում կատարվող ներդրողների ցուցակում առաջատարի դերը:


Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում Ադրբեջանի ուղղակի ներդրումները կազմել են 127,2 մլն դոլար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32211