Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ծանոթացել է ադրբեջանական բանակին տրամադրված իսրայելական օպերատիվ-մարտավարական LORA (Lоng-Range Artillery Missile) համակարգին:
LORA (Lоng-Range Artillery Missile) կարող է կիրառվել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում ու օգտագործվել ենթակառուցվածքների, ՀՕՊ համակարգերի ոչնչացման նպատակով:
LORA-ի խոցման շառավիղը կազմում է 150 — 300 կմ: Իր բնութագրով այն համեմատելի է ամերիկյան ATACMS-ի ու ռուսական Искандер-Э-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32188