Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքներում մասնակցում են անդամ երկրների ղեկավարները) հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջարկում եմ ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ 2018 թվականի նոյեմբերի 8-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին»,- ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կադիրատ Աբդրահմանովը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32170