Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ունի ռազմավարական նշանակություն տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն:
Նա նշել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումն ունի կարևոր նշանանակություն` Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքների անվտանգության տեսանկյունից:
Ըստ նրա, Ադրբեջանը նախաձեռնել է մի քանի եվրասիական տրանսպորտային միջանցքներ, որոնք անցնում են երկրի տարածքով: Դրանցից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32159