Քաղաքագետ. Անկարան ավելի մեծ կախվածություն ունի Բաքվից, քան Բաքուն Անկարայից

Անկարան ավելի մեծ կախվածություն ունի Բաքվից, քան Բաքուն Անկարայից: Այդ մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

Նրա խոսքով, դա առաջին հերթին նավթն ու գազն է, բացի այդч Թուրքիայի հասարակական կարծիքը, որը միանշանակ Ադրբեջանի կողքին է: Ըստ նրա, առկա են ԶԼՄ-ներ, հասարակական գործիչներ, ովքեր իրենց համարում են Ադրբեջանի բարեկամներ:

Ըստ նրա, դժվար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ Թուրքիան որևէ գործողություն իրականացնի, որ կհարվածի Ադրբեջանի շահերին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31954