Օլիգարխ- պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ևս լքեց ԱԺ ՀՀԿ խմբակցությունը:
Ալեքսանյանն այդ մասին ասել է լրագրողներին՝ հաստատելով տեղեկությունը, որ ինքը ևս լքում է ՀՀԿ խմբակցությունը:
ՀՀԿ խմբակցության կազմում նախկին 58 պատգամավորներից մնացել են 52-ը:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Արտակ Սարգսյանը: Մինչ այդ խմբակցությունից դուրս էին եկել Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31947