ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և համանուն խմբակցությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ:
Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»,- ասված է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31929