Գարեգին Բ-ն պետք է հեռանա բռնազավթած գահից. կարգալույծ վարդապետի նամակը՝ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ եւ քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված եւ ոգեւորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբ` վերադարձա հայրենիք, եւ պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաստանի կերտմանը:


Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Խորեն վարդապետ Հովհաննիսյան նամակում:


Հիշեցնեն, որ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ) անցյալ տարի կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ:


Հայրապետական տնօրինության համար հիմք էր ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգեւոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ եւ առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:


«Պարոն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր եւ արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի եւ վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմությունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով:


Այսօր, երբ Դուք առաջնորդում եք մեր երկիրը Ձեր տիրավանդ իշխանությամբ, մենք ազգովի` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, պետք է անձանձրույթ աղոթենք, փառք վեր առաքենք առ Բարձրյալն, որ Ձեր իմաստնությամբ, աշխատասիրությամբ, բայց նաեւ աղոթքով տեղի ունեցավ մեծ հրաշքը, եւ մենք ձերբազատվեցինք նախորդ իշխանությունից: Վերջին քսան տարում առաջին անգամ լինելով Երկնավորը Ձեր միջոցով իր դեմքը մեզ ցույց տվեց:


1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն կաթողիկոս դարձավ, որովհետեւ այդ օրե-րին Հայաստանում ամեն բան վաճառվում էր`գնացքի գծերից մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը:


1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն կաթողիկոս դարձավ, որովհետեւ տեղի ունեցավ Հայաստան եւ Սփյուռք ամենազազրելի եւ գարշելի գործարքը: Սփյուռքից եկած Հուդայի 30 արծաթը գրկախառնվեց ու ողջագուրվեց հայաստանյան նողկալի ընչաքաղցությանը:


1999 թ. հոկտեմբերի 27-ին ոչ միայն ծանրագույն հարված հասցվեց հայոց պետա-կանությանը, այլ նաեւ դժնդակ ու ահասարսուռ դավադրություն տեղի ունեցավ մեր հայրերի Աստծո եւ մեր Սուրբ եկեղեցու դեմ, որի համար մենք պետք է ազգովի ապաշ-խարենք եւ ի խորոց սրտի զղջանք:


Ազգովի աղոթենք եւ աղերսենք, որ Աստված ների մեր այս մեծագույն մեղքն ու խա-րանը, եւ նա, ով 30 արծաթով տիրացել է մեր հավատքի Հոր գահին, պետք է անմիջա-պես հեռանա: Մեր ժողովուրդը արժանի է սիրող հոր, մեր ժողովուրդը արժանի է Հայրապետի, ով վախենում է Աստծուց եւ ամաչում է մարդկանցից: Մեր ժողովուրդն արժանի է աղոթող Հայրապետի:


Բավ է հանդուրժել հայ ժողովրդի վերջին 19 տարիների որբությունը եւ Սուրբ Հոգու պանդխտությունը Մայր Աթոռից: Գարեգին Բ-ն եւ Սուրբ Հոգին անհամատեղելի են:


Մեծարգո պարոն վարչապետ, ես քաջ գիտակցում եմ, որ եկեղեցին անկախ է պե-տությունից, սակայն ում պիտի ուղղեի խոսքս, եթե ոչ Ձեզ: Դուք աստվածավախ եք, Դուք հեղինակություն եք, Դուք իշխանություն եք եւ, վերջապես, իմ վարչապետն եք, ում արեւշատության ու ազգաշեն գործոց հաջողությունների համար հանապազ աղոթում եմ:


Գարեգին Բ-ն չարիք եւ պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաեւ վաղվա համար, քանզի երիտասարդ հոգեւորականների մի սերունդ, ովքեր չեն տեսել լուսահոգի կա-թողիկոսներ Վազգեն Առաջինին եւ Գարեգին Առաջինին, փորձում են նմանվել նրան: Մի առիթով Գարեգին Բ-ն հպարտորեն եւ ինքնագոհությամբ անձամբ ինձ պատմեց, թե ինքն ու իր եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը հատուկ մերսում են ստացել Իտա-լիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մերսողի կողմից, եւ որ այդ հաճույքն ընդա-մենն արժեցել է 15 հազար եվրո: Ամենայն Հայոց կաթողիկոսի այս ցոփ ու շվայտ կենցաղավարության մասին երբ կիսվեցի երիտասարդ հոգեւորականներից մեկի հետ, ապշանքս ու զայրույթս ավելի մեծացավ, երբ վերջինս արձագանքեց. «Հալալ է իրեն, ես էլ գումար ունենայի, ես էլ նույնը կանեի»:


Ս. Էջմիածնի այսօրվա գահակալի իշխանությունը չարից է, բազում են վկայութ-յունները: Ես անում եմ իմ քայլը եւ ձեռնոց եմ նետում «ավազակապետության կաթո-ղիկոսին»: Հունիսի 6-ից հայտարարում եմ անժամկետ ծոմ-հացադուլ եւ պահանջում եմ, որ Գարեգին Բ-ն հեռանա Ս. Գրիգոր Լուսավորչի բռնազավթած գահից:


«Մահ իմացեալ անմահութիւն է». ես անում եմ իմ քայլը` կյանքս դնելով Հայաս-տանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազատագրման զոհասեղանին:


Ի տարբերություն կաթողիկոսի, իր ընտանիքի անդամների եւ իր մյուս սեւազգեստ մերձավորների` եկեղեցին ինձ համար բիզնես չէ, եկեղեցին իմ կյանքն է: Ես պատ-րանքներ չունեմ, որ մտածեմ, թե մարդկային կյանքն արժեք ունի Գարեգին Բ-ի հա-մար, եւ որ նա ընդառաջ կգնա իմ խնդրանք-պահանջին: Նա միայն երկու լեզու է հաս-կանում. շատ դրամ եւ մեծ իշխանություն: Ես այդ երկուսից եւ ոչ մեկին չեմ տիրապե-տում: Իմ ունեցածն Աստծո պարգեւած կյանքն է, ես պատրաստ եմ իմ մահով ու նա-հատակությամբ ծառայել եկեղեցուս: Բոլոր տրամաբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ Ս. Էջմիածնի բակում իմ մահվանը կհաջորդի լայնամասշտաբ ընդվզման ալիք, որն էլ կխորտակի սատանայի իշխանությունը հայոց սրբություն սրբոցում:


Հ.Գ. «Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փոր-ձերէն, զորս դուք Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք իր մեջէն`իր դէմ... Ժամանակը եկած է, Վեհատփառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցե ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ... Ոչ Ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվութիւն»,- ասված է նամակում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31899