Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյանը՝ թանկացումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է որոշ ապրանքների թանկացման մասին:


Նա նշել է, որ կան ապօրինի թանկացումներ, որոնք նպատակ ունեն ապացուցել՝ իբր ապօրինությամբ գործունեություն ծավալելը բկանչության համար ավելի լավ ու հարմար է: Վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:


«Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:


Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին»,- գրել է նա:


Այսօր մի շարք խոշոր սուպերմարկետներում ապրանքների գների կտրուկ թանկացում է արձանագրվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31815