Միակ բացասական երանգը՝ ատելություն նախկին իշխանության հանդեպ. ԵԽԽՎ համազեկուցողներ

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները ողջունում են հայ ժողովրդի խաղաղ իշխանափոխությունը: Այս մասին ասված է Հայաստանի հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յուլիյա Լյովոչկինային և Ջուզեպպե Գալատիի հայտարարության մեջ, որը մեջբերում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:


Համազեկուցողները շնորհավորել են բոլոր քաղաքական ուժերին, և նախևառաջ հայ ժողովրդին, այն զսպվածության և քաղաքական հասունության համար, որը դրսևորվեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցույցերի և իշխանափոխության ժամանակ, որոնք տեղի ունեցան խաղաղ ճանապարհով՝ սահմանադրական դրույթներին և սկզբունքներին համաձայն: Նրանք նշել են, որ իշխանափոխության իրականացման եղանակը և վարչապետ Փաշինյանի կողմից ընդգրկուն և բազմակողմանի Կառավարության նշանակումը վկայում է քաղաքական համակարգի հասունության, ինչպես նաև երկրում ժողովրդավարության ամրապնդմանը բոլոր քաղաքական ուժերի հանձնառության մասին.


«Բոլոր քաղաքական ուժերը արժանի են գնահատանքի», - ասել են համազեկուցողները:


Համազեկուցողները նշել են, որ հայ ժողովուրդը նոր իշխանություններից երկրում խորը և արագ բարեփոխումների չափազանց բարձր ակնկալիքներ ունեն: Այդ համատեքստում զեկուցողները ընդգծեցին, որ քաղաքականապես ընդգրկուն կառավարության կազմի նշանակումը, ինչպես նաև նոր վարչապետի կայուն և ժողովրդավարական միջավայր ստեղծելու հստակ մտադրությունը ստեղծել են անհրաժեշտ պայմաններ շարունակական ժողովրդավարական բարեփոխումների և երկրի ազգային անվտանգության համար:


«Բացի այդ՝ նոր վարչապետի և նրա քաղաքական դաշնակիցների կողմից հնչեցրած ազդանշանները այն մասին, որ արդարադատության համակարգը կլինի լիովին անկախ և գործելու է հրահանգներից և քաղաքական միջամտությունից ազատ պետք է չեզոքացնեն քաղաքական հաշվեհարդարի վերաբերյալ մտավախությունները, որոնց մասին մենք լսեցինք այցի ընթացքում: Քաղաքական գործիչների կողմից կատարված քրեական գործողությունների համար անպատժելիություն չի կարող լինել՝ անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից», - նշել են համազեկուցողները:


Միակ բացասական երանգը, որ իրենց հետ Հայաստանից տարել են եվրոպացի պաշտոնյաներն այն է, որ անհանգստություն ունեն նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ սոցիալական մեդիայում տարածված «ատելության խոսքի» հետ կապված: Ըստ այդմ, համազեկուցողները կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին դատապարտել այդ երևույթը:


Այցի ընթացքում իշխանությունները տեղեկացրեցին համազեկուցողներին արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց մտադրության և անհրաժեշտության մասին՝ հենց որ իրագործվեն ընտրությունների ժողովրդավարական անցկացման համար բոլոր պայմանները: Զեկուցողները տեղեկացել են, որ այդպիսի պայմաններ ստեղծելու համար իշխանությունները մտադրված են փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հիմնվելով բոլոր քաղաքական ուժերի միջև լայն կոնսենսուսի վրա:


Լիովին հասկանալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոչը՝ զեկուցողները կարևորել են Վենետիկի հանձնաժողովի չափանիշները ընտրությունների նախաշեմին կայուն ընտրական օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծեցին բոլոր քաղաքական ուժերի կողմից արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակի ապահովման կարևորությունը:


Համազեկուցողները ողջունել են երկրում մարդու իրավունքների ոլորտում օրենսդրության հետագա զարգացման վերաբերյալ նոր իշխանությունների կողմից հստակ արտահայտված ցանկությունը: Այս համատեքստում զեկուցողները հույս հայտնեցին, որ խտրականության դեմ օրենքի ընդունումը, ինչպես նաև Ստամբուլի և Լանսարոտեի կոնվենցիաների վավերացումը շուտով կընդգրկվեն Ազգային ժողովի օրակարգում:


Համազեկուցողները հաստատեցին Եվրոպայի Խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31718

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel