Փորձագետ. Հարավային գազային միջանցքի բացումը տեղի ունեցավ ճիշտ պահին

Հարավային գազային միջանցքի բացումը, որի միջոցով ադրբեջանական գազը կարտահավի Եվրոպա, տեղի է ունեցել ճիշտ ժամանակին։ Այդ մասին հայտարարել է Mediterranean Energy Political Risk Consultancy փորձագետ Սիրիլ Վիդդերսհովենը։

Նա նշել է, որ Հարավային գազային միջանցքը դեպի Եվրոպա գազի առաքման ամենակենսունակ ուղղություններից է։ Այդ միջանցքը կբարձրացի Եվրոպայի էներգետիկ ավտանգության մակարդակը։

Ադրբեջանը բացել է «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:

«Այս նախագծով մենք Եվրոպայի էներգետիկ նոր քարտեզն ենք ստեղծում», - ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ:

«Հարավային գազային միջանցքի» նպատակն է գազի տեղափոխումը Կասպից ծովից մինչև Եվրոպա 3.5 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Եվրոպա կմատակարարվի շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31704