Ադրբեջանի նավթային խոշոր հանքավայրերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությանը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված ուղերձում։
Թրամփը շնորհավորել է Ալիևին Հարավայի գազային միջանցքի գործարկման կապակցությամբ։ Նա նշել է, որ գազի արդյունահանումն Ադրբեջանում կապահովի Թուրքիայի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։
Թրամփը հավելել է, որ պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ` Կովկասյան տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31681