Դեսպան. Թբիլիսիի ու Անկարայի հարաբերությունները փոխել են իրավիճակը տարածաշրջանում

Վրաստանի ու Թուրքիայի հարաբերությունները բարեկամական են ու հիմնված փոխադարձ շահերի վրա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն։

Ըստ նրա, կողմերն իրականացրել են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազամուղը, իսկ շուտով կբացվի նաև ТАNAP գազամուղը։

Դեսպանը նշել է, որ Թբիլիսիի ու Անկարայի հարաբերությունները փոխել են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։

Նա նշել է, որ Վրաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ համագործակցությունը, որպես ՆԱՏՕ–ի անդամի, ինչպես նաև Անկարան Վրաստանի կարևոր տնտեսական գործընկերն է։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31619