Վրաստանը ՆԱՏՕ–ին անդամակցելու համար ամեն ինչ ունի. Սթոլթենբերգ

Վրաստանն անհրաժեշտ ամեն ինչ ունի ՆԱՏՕ–ին անդամակցելու համար,– հայտարարել է միության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Վարշավայում՝ ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։

ՆԱՏՕ–ի ԽՎ նիստը, որ սկսվել էր ուրբաթ օրը, կավարտի աշխատանքը երկուշաբթի՝ Վարշավայում։

«Վրաստանն ամեն ինչ ունի, ինչ իրեն անհրաժեշտ է, ՆԱՏՕ–ի անդամ դառնալու համար»,– ասել է Սթոլթենբերգը։

«Մենք դեռևս չենք ճշտել գագաթնաժողովի բոլոր տարրերը (ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը տեղի է ունենալու Բրյուսելում՝ մի քանի շաբաթից), բայց ես համոզված եմ, որ դաշնակիցները ժամանակ կգտնեն, որպեսզի ընդունեն ՆԱՏՕ–ին անդամակցելու ճանապարհին Վրաստանի գործողությունները, Վրաստանի մասնակցությունը՝ Աֆղանստանում առաքելությանը»,– ավելացրել է նա։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, որ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ–ին արդեն 2021 թվականին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31616