ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու համար Վրաստանին կարող են ընգրկել ՆԱՏՕ

ՆԱՏՕ–ն կարող է փոխել իր պահանջները Դաշինքին անդամակցել ցանկացող երկրների հանդեպ ու Վրաստանն ընդգրկել ՆԱՏՕ–ի կազմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը։

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ–ի անդամ չեն կարող դառնալ այն երկրները, որոնք չկարգավորված տարածքային խնդիրներ ունեն։

Ըստ նրա, դրա վրա կարող են աչք փակել ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու համար և հավելել, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին տարածաշրջանն ավելի անվտանգ չի դարձնի։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31606