Վրաստանի իշխանությունները առաջին անգամ հնչեցրել են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ենթադրյալ ժամկետները:
«Մենք մեծ հույս ունենք, որ 2021 թվականին, երբ Վրաստանը կնշի խորհրդային օկուպացիայի 100-րդ տարելիցը, մեր երկիրը կարող է այդ տարեթիվը դիմավորել ՆԱՏՕ-ի լիարժեք անդամի կարգավիճակով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկրի խորհրդարանում կլոր սեղանի ժամանակ:
Նրա խոսքով՝ Վրաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունը, մասնավորապես Հյուսիսատլանտյան դաշինքը, «ուժ կգտնի իրագործելու այդ կարևոր որոշումը»:
Ավելի ուշ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին լրագրողներին հայտնել է, որ Վրաստանը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և դառնալ դաշինքի անդամ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31591