Ադրբեջանը շարունակում է մեծ կախվածություն ունենալ նավթային արտահանումից։ Այդ մասին հայտարարել է Moody’s–ի փորձագետ Քրիստիան Ֆանգը։
Ըստ նրա, չնայած աշխատանքներ են տարվում տնտեսության դիվեսիֆիկացիայի առումով, նավթային հատվածը շարունակում է մեծ տեղ զբաղեցնել տնտեսության մեջ։
Նա նշել է, որ նավթագազային հատվածին է բաժին ընկնում արդյունաբերական արտադրանքի 70%-ը, արտահանման 90%–ը ու կառավարության եկամուտների մոտ 60%-ը։
Փորձագետը հավելել է, որ Հարավային գազային միջանցքի կյանքի կոչմամբ գազից եկամուտները հավասարակշռելու են նավթային եկամուտները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31486