ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մայիսի 23-ին Վաշինգտոնում հանդիպում Է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին հայտնել Է Սպիտակ տունը:
«Փոխնախագահը հավաստել Է ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածաքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն պաշտպանում Է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը: Ղեկավարները պայմանավորվել են ուսումնասիրել տնտեսական ու ու առևտրական համագործակցության ամրապնդման հետագա ուղիները»,- ասված Է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Հիշեցնենք, Փենսը նախորդ տարի այցելել է Վրաստան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31479