Վարչապետն առաջարկել է աշխատանքից ազատել Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։

Այս մասին Փաշինյանը հայտարարեց կառավարության հերթական նիստի ժամանակ:


Վարչապետի խոսքով` Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ: Այսօր մինչև օրվա վերջ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նոր նշանակում կլինի և վաղը նա կներկայացվի Զինված ուժերին », - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31467