ՌԴ–ի ու Ադրբեջանի միջև առկա են սերտ ռազմա–տեխնիկական հարաբերություններ։ Այսօր ՌԴ–ն առաջին տեղն է գրավում Ադրբեջան զենքեր մատակարարելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։
Նա նշել է, որ ՌԴ–ի մասնաբաժինն Ադրբեջանի զենքերի շուկայում կազմում է 60%, երկրորդ տեղում`Իսրայելն է(12%), իսկ եռյակն եզրափակում է Բելառուսը`(9,5%)։
Փորձագետը հավելել է, որ այսօր Ադրբեջանն ԱՊՀ–ում առաջատարն է անօդաչուների ոլորտում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31444