Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Նշվում է, որ քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա:
Համազեկուցողները ծրագրում են հանդիպումներ ունենալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներ կլինեն նաև խորհրդարանական ուժերի , դատական համակարգի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31430