ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը:
«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,- ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»: Լուրեր կային նաև, թե այդ գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ երրորդ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31305