Նախագահականում այսօր պաղպաղակ ուտելու օր էր՝ Արմեն Սարգսյանն էր հրավիրել երեխաներին VIDEO

Երեխաներն այսօր եկել էին նախագահի նստավայր՝ պաղպաղակ ուտելու։


CIVILNET-ը գրում է, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր Նաիրիտ գործարանի՝ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ, երեխաների խումբն այդ պահին անցնելիս է եղել նրանց կողքով։ Արմեն Սարգսյանը նրանց հրավիրել է պաղպաղակ ուտելու։


«Կարող ենք այս ավանդույթը շարունակել, նաև Հայաստանի տարբեր հեռավոր գյուղերից երեխաներին հրավիրենք ... որպեսզի, նախևառաջ, շփվեն ու տեսնեն, որ նախագահներին միայն հեռուստացույցով չէ, որ պետք է տեսնեն»,- ասել է նախագահը:


Ըստ նրա՝ նախագահի ինստիտուտը պետք է երկրի ու ժողովրդի համար լինի, այն պետք է ժողովրդի իշխանության սիմվոլ լինի:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31291