ՄԱԿ-ն այլևս սպառել է իրեն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ն այլևս ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները։


Ինչպես փոխանցում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը, մեկնաբանելով Գազայում տեղի ունեցած դեպքերը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ ՄԱԿ-ն ի զորու չէ լուծել նման հարցերը։ Ըստ Էրդողանի՝ կառույցն այլևս սպառել է իրեն։


Էրդողանը նաև գանգատվել է, որ իրենք Գազայի դեպքերի հարցով փորձել են կապ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, սակայն՝ ապարդյուն։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։


Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31279