Թուրքիայի ու ՌԴ–ի համագործակցությունն էներգետիկայի, տուրիզմի ու պաշտպանության ոլորտում մտահոգում են ԱՄՆ–ին։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքական գործիչ Սերգեյ Բաբուրինը։
Նա նշել է, որ ամեն ինչ արվելու է երկու երկրների մերձեցումը թույլ չտալու համար։
Ըստ նրա, Արևմուտքը հետաքրքված չէ ՌԴ–ի եկամուտների աճով ու Թուրքիայի հզորության ամրապնդմամբ։ Թուրքիան ամրապնդում է իր ռազմական ներուժը ՌԴ–ի միջոցով, այդ թվում գնելով С-400 համակարգեր` Մոսկվայի ու Անկարայի համագործակցությունը փոխշահավետ է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31278