ԵԱՏՄ–ի ու Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը թույլ կտա նվազեցնել ԱՄՆ–ի պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ–ի ու Իրանի վրա։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վյաչեսլավ Խոլոդկովը։
Նա նշել է, որ համաձայնագրի ստորագրման արագությունը կապված էր Վաշինգտոնի սահմանափակիչ միջոցառումների հետ`ընդդեմ Մոսկվայի ու Թեհրանի։
Նրա խոսքով, ԱՄՆ–ի պատժամիջոցները կարող են սպառնալ Իրանի էներգետիկ հատվածին։
Ըստ նրա, համաձայնագրի ուղղություններից մեկը կարող է լինել նավթի ու նավթամթերքների վաճառքը`բարտերը։ ԵԱՏՄ–ի երկրները իրենց արտադրանքը կարտահանեն Իրան`դրա դիմաց ստանալով իրանական նավթ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31276