ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարության հետ հանդիպել հունիսին: Այս մասին ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, նախօրեին Փարիզում կայացել է Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը՝ որքան հնարավոր է շուտ վերսկսել ակտիվ բանակցությունները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31177