Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:


Նրա օգտին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 42 :


Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ՀՀԿ-ն տապալեց ընտրությունը՝ դեմ քվեարկելով Փաշինյանի ընտրությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց խմբակցութւյան դիրքորոշումը դեմ է, բայց 10+1 ձայնով նրանք հնարավորություն կտան Փաշինյանին ընտրվել: Այդ 10 անձիք, ըստ նրա, ևս կիսում են ՀՀԿ-ի դիրքորոշումը, բայց նրանց հորդորել են կողմ քվեարկել: Բաղդասարյանը հորդորեց այդ պատգամավորներին չհամարել «իրենցը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30859