Սերժ Թանկյանը մայիսի 7-ին կժամանի Երևան

Մայիսի 7-ին, ժամը 20:05 Երևան է ժամանելու աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին, ժամը 20.05 կժամանի Երևան։ Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»,- գրել է թավշյա հեղափոխության առաջնորդը Facebook-յան իր էջում:

Նշենք, որ դեռ հայտնի չի` պատրաստվում է Թանկյանը համերգով հանդես գալ Երևանում, թե ոչ:

Հիշեցնենք, Թանկյանը ողջ համաժողովրդական շարժման ընթացքում հայտնել է իր աջակցությունը` խոստանալով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կժամանի Երևան: Փաշինյանը ակցիաների ժամանակ հորդորել էր Սերժ Թանկյանին, Շարլ Ազնավուրին գալ Հայաստան և աջակցություն հայտնել շարժմանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30808