Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են իրավիճակը Հայաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հայաստանում:


Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:


«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Անդրադարձ է կատարվել նաև մայիսի 14-ին Սոչիում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին:


Նշենք, որ խորհրդի նիստին Հայաստանը մշտապես ներկայացրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30801