Փորձագետ. ՀՀ–ում պետք է ստեղծել տեխնոկրատ կառավարություն

Կա ժողովրդական շարժում, որն առաջին փուլում ավարտվել է վարչապետի հրաժարականով։ Սակայն ՀՀ–ում լարվածությունը պահպանվում է։ Այդ մասին հայտարարել է Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը։

Ըստ նրա, այսօր խոսել որևէ հաղթանակի մասին վաղ է։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, դա լինելու է փոքրամասնության կառավարություն։ ՀՀԿ–ն միևնույն է պահպանում է մեծամասնությունն ԱԺ–ում։

Նա նշել է, որ անհրաժեշտ է գտնել փոխզիջում, կոնսենսուս ու ստեղծել ժամանակավոր տեխնոկրատ կառավարություն անցումային շրջանի համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30792