Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է ՀՀ վարչապետի ընտրության տապալմանը Ազգային Ժողովում:
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:
Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30663