Այս մեկ շաբաթն օգտագործվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից պատգամավորներին «կոտրելու» և ԱԺ–ում վարչապետ ընտրվելու համար։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Կրիլովը։
Նա նշել է, որ Փաշինյանին ձեռնտու չէ խոհրդարանի ցրումն ու նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, քանի որ դա երկարաձգելու է իրավիճակը։
Ըստ նրա, Փաշինյանի համար արդեն բավականին դժվար է լինելու հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։
ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30662