«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքն ընթանում է բնականոն հունով: Այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվության ծառայությունից: Նշվեց, որ չվերթների հետաձգում կամ ուշացում չկա:
«Դժվարություններ կան ուղևորների՝ օդանավակայն հասնելու պարագայում, սակայն ամեն ինչ արվում է, որ դա որևէ բացասական հետևանք չունենա», - Aysor.am-ին փոխանցել են «Զվարթնոցից»:
Նշենք, որ առավոտվանից փակ է դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Քաղաքացիները, որոնք ժամանում են Երևան կամ պետք է մեկնեն, օդանավակայան են գնում ոտքով:
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 14-ից բացել շրջափակումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/30649