Դոնալդ Թրամփն ականջալուր է եղել Պենտագոնի խորհուրդներին ու զսպել է Սիրիային ավելի հզոր հարված հասցնելու իր ցանկությունը, փոխանցում է The Wall Street Journal–ը։
Դա ցույց է տալիս, որ պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսը դեռ զգալի ազդեցություն ունի Թրամփի վարչակազմում։
Նշվում է, որ Սիրիային հարված հասցնելու ամենազուսպ տարբերակը`սահմանափակ քանակությամբ օբյեկտներին հարվածելն էր, որոնք կապված էին քիմիական զենքի հետ։
Ավելի կոշտ տարբերակն ենթադրում էր ռուսական ՀՕՊ համակարգերին հարվածներ հասցնելը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/29807