ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակությունը կմասնակցի մարտի 1-ից 2-ը Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և միջոցառումների անցկացման վայրերի տեղազննությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28169