ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս:
Նկատենք, որ վերջին 10 տարում այն աﬔնաբարձր ցուցանիշն է: ՀՆԱ երկնիշ աճ արձանագրվել է 2002-2007 թվականներին` ﬕջինում 13 տոկոս: Համաձայն ԱՎԾ տվյալների` 2017 թվականին Համախառն ներքին արդյունքը բացարձակ արժեքով կազﬔլ է 5 տրիլիոն 580 ﬕլիարդ 116.9 ﬕլիոն դրամ:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների անցայալ տարի Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 7.7 տոկոս:
Հատկանաշական է, որ անցյալ տարում Վրաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 4.5 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ գրեթե հավասարվել զրոյի՝ 0,1 տոկոս:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28166