Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Թուրքիայի հասարակական ծառայությունների պորտալում (Turkiye.gov.tr) գործարկվել է նոր ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս երկրի բնակչությանը ծանոթանալ սեփական արմատներին:


Դրա համար անհրաժեշտ է միան համակարգում լրացնել անուն, ազգանունն ու ծննդյան տարեթիվը: Ինչպես հաղորդում է Ռուսարմինֆո-ն՝ այս գործողությունները շոկային հետևանքների են հանգեցրել:  


«Մի քանի ժամերի ընթացքում պորտալ են այցելել հազարավոր մարդիկ: Նրանցից շատերը այնուհետ սոցիալական ցանցերում հրապարակել են, որ համաձայն Թուրքիայի պետական արխիվի տվյալների՝ իրենց նախնիները ոչ թե թուրք են, այլ հայեր», - հայտնում է T24.com.tr:


Համակարգը հայկական արմատներ է հայտնաբերել Թուրքիայում հայտնի շատ լրագրողների, գրողների, քաղաքական գործիչների ու անգամ ամենածայրահեղ թուրք ազգայնականների մոտ: 


Նշվում է նաև, որ մեկնարկից մի քանի ժամ անց համակարգը խափանվել է, իսկ վերագործարկումից հետո շատ հայտնի քաղաքական ու պետական գործիչների մասին տեղեկատվությունը դարձել է անհասանելի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/28009