Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ 3% աճ է կանխատեսել: Բանկի փետրվարի 21-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ եվրասիական տարածաշրջանի երկրներում սպասվում է ընդհանուր 2,2% ՀՆԱ աճ:
Ամենաբարձր ՀՆԱ աճը կանխատեսվում է Տաջիկստանում՝ 7,3%, իսկ ամենացածրը՝ Ռուսաստանում՝ 2%: Բելառուսում կանխատեսվում է 2,6%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղզստանում՝ 4,2% ՀՆԱ աճ:
2018-ին Հայաստանում կանխատեսվում է 3,4% գնաճ, Բելառուսում՝ 3%, Ղազախստանում՝ 5,8%, Ղրղզստանում՝ 4,7%, Ռուսաստանում՝ 3,8%, Տաջիկստանում՝ 6,1%:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27892