ԱՄՆ-ն հնարավոր ամեն ինչ անում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար՝ կազմակերպելով կողմերի հանդիպումները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Սեկուտան նշել է, որ 2018-ին լրանում է հակամարտության 30 տարին և կարևոր է հիշել այդ իրադարձությունների մասին, «դասեր քաղել այդ ամենից»: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ «էլ ավելի կարևոր է ավելի լավ ապագա կառուցելը»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27880